Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Պետդումայի 386 պատգամավորների նկատմամբ՝ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությանն աջակցելու համար։ Այս մասին հաղորդվում է Միացյալ Թագավորության կառավարության կայքում։
Սահմանափակումները սահմանվել են Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասսի կողմից։
«Նոր պատժամիջոցները թույլ չեն տա նշված անձանց մեկնել Մեծ Բրիտանիա, մուտք գործել Միացյալ Թագավորությունում պահվող ակտիվներ և բիզնես վարել այստեղ»,- ասել է կառավարությունը: