Մեծ հաջողությունների են հասնում Դավոսում․ Թրամփ

Ամենադիտվածներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում գրանցած հաջողությունների մասին։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը գրել է Twitter-ի իր էջում։

«Մեծ հաջողությունների ենք հասնում Դավոսում: Մեծ թվով ընկերություններ կգան կամ կվերադառնան ԱՄՆ»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ Շվեյցարիայի արևելքում գտնվող Դավոս քաղաքում հունվարի 21-ին մեկնարկել է Համաշխարհային տնտեսական համաժողովը, որը կավարտվի հունվարի 24-ին:

Ամենաթարմ