fbpx
Սպորտ

Մեծ հաճույքով և հպարտությամբ եմ հայտարարում, որ խաղալու եմ Լիմասոլի «ԱԵԼ»-ում․ Գևորգ Ղազարյան

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանն ուրախ է Կիպրոսի բարձրագույն խմբում հանդես եկող «ԱԵԼ Լիմասոլ» ակումբին միանալու առթիվ: Այս մասին հայ ֆուտբոլիստը հայտարաել է ֆեյսբուքի իր էջում կատարած գրառման միջոցով:

«Իմ նոր մարտահրավերն է, նոր արկածը. մեծ հաճույքով և հպարտությամբ եմ հայտարարում, որ խաղալու եմ Լիմասոլի «ԱԵԼ»-ում:

Վստահ եմ` հիանալի մրցաշրջան է սպասվում:

Շնորհակալ եմ վստահության համար, ի՛ գործ»,- գրել է Ղազարյանը և հրապարակել այս լուսանկարը:

Հիշեցնենք, որ Գևորգ Ղազարյանն իր նոր ակումբի հետ երկու տարվա պայմանագիր է կնքել։

Կիպրոսի ավարտված առաջնությունում «ԱԵԼ Լիմասոլը» մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցրել վաստակած 45 միավորով՝ առաջատար ԱՊՈԷԼ-ին զիջելով ընդամենը 4 միավոր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ