Աշխարհ

ԱՄՆ-ն Թուրքիային անվանել է մեծ սպառնալիք

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Թուրքիան անվանել է Արևելյան Միջերկրական ծովի ամենամեծ սպառնալիքը։ Այս մասին հայտնում է Kathimerini-ն։

Ամերիկացի սենատորը Թուրքիային ներառել է միջազգային հանրության առջեւ ծառացած գլխավոր մարտահրավերների թվում՝ Չինաստանի, Ռուսաստանի եւ կլիմայի փոփոխության հետ մեկտեղ։

«Չնայած ՆԱՏՕ-ի դաշնակից լինելուն՝ Թուրքիան մարտահրավեր է նետում Հունաստանի ինքնիշխանությանը», – ասել է նա: Նա կործանիչների կողմից օդային տարածքի խախտումն անընդունելի պահվածք է անվանել ցանկացած պետության համար։

Մենենդեսը խոսել է նաև Թուրքիայի կողմից Կիպրոսի ապօրինի օկուպացիայի մասին։ «Սա ժողովրդավարական երկրի գործողություն չէ, և ինչ վերաբերում է ինձ, ապա ես չեմ կարծում, որ նրանց պետք է տրամադրվեն արդիականացված սպառազինության համակարգեր ԱՄՆ-ից»,- հավելել է նա։

Մենենդեսը մեղադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին թե՛ Արեւելյան Եվրոպայում, թե՛ Հարավային Կովկասում ու Եվրոպայում պառակտիչ քաղաքականություն վարելու մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ