Մեղրիի միջանցքի, 7 գյուղերի վերադարձի թեմա է եղել նոյեմբերի 9-ի հայտարարության նախագծերից մեկում․ Փաշինյան

Հրապարակող՝

Ամենադիտվածներ

Արաբկիր վարչական շրջանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը ասաց՝ մենք երբեք Մեղրիի միջանցք, նման հարցեր չենք քննարկել որևէ մեկի հետ։ Այո, եղել է այդպիսի թեմա, այդպիսի թեմա եղել է նաև նոյեմբերի 9-ի հայտարարության նախագծերից մեկում։ Թեմա է եղել 7 գյուղերի վերադարձի վերաբերյալ։

«Ես ասել եմ՝ բացառված է, այդպիսի թուղթ ես չեմ ստորագրի, ինչ ուզում է, լինի, և դա հանվել է»,- ասաց նա՝ նշելով, թե այն, ինչ տեղի է ունեցել, 30 տարվա բանակցության հետևանքն է։

«Մենք հուսահատ կռիվ ենք տվել այդ բանակցածի դեմ, ինչպես Ավարայրի ճակատամարտում ենք հուսահատ կռիվ տվել»,- նշեց Փաշինյանը։

Ամենաթարմ