Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կուսակիցներին խոստացել է հրաժարական տալ Brexit-ի ավարտից հետո։ Այս մասին նա ասել է մարտի 27-ին՝ Պահպանողական կուսակցության ղեկավար կոմիտեի նիստի ժամանակ, փոխանցում է ТАСС գործակալությունը։
«Ես պատրաստ եմ լքելու այս պաշտոնն ավելի շոտ, քան ծրագրել էի, հասնելու համար այն բանին, ինչը ճիշտ կլինի մեր երկրի և մեր կուսակցության համար։ Այս դահլիճում գտնվող բոլորին խնդրում եմ աջակցել գործարքին, որպեսզի մենք կատարենք մեր պատմական պարտքը․ կյանքի կոչենք բրիտանացի ժողովրդի որոշումը և կազմակերպված ձևով, առանց բարդությունների լքենք ԵՄ-ն»,-ասել է Մեյը։