Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերը խոսել է մարզչության ու մարզական կարիերա սկսելու հավակնության մասին։
«Առաջին անգամ եմ մարզում 14-ամյա որդուս, որը մեծ փորձ չունի: Սա իմ երկրորդ պարապմունքն է մարզչի դերում. առաջին անգամ մարզել եմ ավագ որդուս:
Ինչպես գիտեք, ես ունեցել եմ անհավատալի մարզիչներ, որոնց թվում էին հայրս և հորեղբայրս: Հորեղբորս՝ Ռոջերսի մահից հետո, ես շատ էի ազդվել ու որոշեցի օգնել իմ կողքին գտնվողներին, ինչպես մարզիչներս օգնել են ինձ ողջ կարիերայիս ընթացքում:
Իսկական մարզիչը լավագույնն է ցանկանում իր մարզիկին և ճնշում է գործադրում նրա վրա՝ պահանջելով ցույց տալ այն ամենը, ինչին ընդունակ է բռնցքամարտիկը: Ես նպատակ ունեմ օգնել մյուսներին, որպեսզի նրանք ավելի լավը դառնան:
Կարանտինն ինձ թույլ տվեց տեսնել համախմբվելու և ուրիշներին օգնելու կարևորությունը: Ուզում եմ իմ գործն անել Երկրի վրա՝ օգնել մարզիկներին բացահայտել իրենց ներուժը: Ես նոր եմ մարզչական ասպարեզում և մինչ այժմ աշխատել եմ միայն նրանց հետ, ովքեր փորձ չունեն. մենք միասին աճ կգրանցենք:
Խոստանում եմ դառնալ աշխարհի լավագույն մարզիչներից մեկը», – ասել է Մեյվեզերը: