fbpx
Աշխարհ

Մեյը պարել է Dancing Queen երգի ներքո (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նորից պարել է հանրության առջև: Տեսանյութը հրապարակել են սոցցանցերի օգտատերերը:

Հոլովակը նկարահանվել է Henley փառատոնին:

Կադրերում երևում է, թե ինչպես է Բրիտանիայի վարչապետը երգում և ռիթմիկ շարժում ձեռքերը ABBA խմբի Dancing Queen հիթի ներքո:

Մեյի պարերը բազմիցս ուշադրության են արժանացել սոցցանցերի օգտատերերի կողմից:

Անցյալ տարի նա պարել էր Քեյփթաունում միջնակարգ դպրոցի աշակերտների հետ, որից հետո սոցցանցերում նրան համեմատել էին «Ֆուտուրամայից ռոբոտի հետ»:

Ավելի ուշ ելույթ ունենալով Պահպանողական կուսակցության համագումարին՝ նա դուրս էր եկել ամբիոնի մոտ ու կրկին պարել հենց Dancing Queen-ի ներքո: Այդ ժամանակ օգտատերերեը նրան համեմատել էին միստեր Բինի կին տեսակի հետ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ