fbpx
Խորհրդարան

Մեզ 71 տոկոս ձայն են տվել, ասել են՝ գնացեք, սաղ փոխեք․ Ալեն Սիմոնյան

Այո, դպրոցներն այդ վիճակում են, տիկի՛ն Զոհրաբյան, իսկ ինչու են այդ վիճակում, որովհետև նաև դուք այստեղ նստած ՀՀԿ-ի հետ կնոպկա եք սեղմել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով դպրոցների անմխիթար վիճակի մասին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի դիտարկմանը։

«Մենք կվերանորոգենք դպրոցները, ինչպես վերանորոգեցինք ճանապարհները, ինչպես բանակի հարցն ենք լուծում սպասարկման առումով, որևէ մեկը թող չանհանգստանա»,-նշեց նա։

Ալեն Սիմոնյանն արձագանքեց նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանին՝ նշելով, որ Զարմանում է, որ պարոն Գորգիսյանն ասում է՝ կեղծ օրակարգ է։

«Սա այն տրամաբանությունից է, որ Սերժը մեղավոր չէ, կողքիններն են մեղավոր։ Ինչպե՞ս է ստացվում, որ ՀՀ դատական իշխանության ամենաբարձր դատարանը ոչ մի կապ չունի կեղծված ընտրություններին գնահատական տալու, ոչ մի կապ չունի ՍԴ դիմած դիմումների պատասխանների հետ, որ տանում ես կոֆեի բաժակ նայողի մոտ, որ հասկանաս՝ ինչ են գրել, կապ չունեն»,-ասաց նա։

Ալեն Սիմոնյանն ընդգծեց՝ բոլոր համակարգերն էլ փոխելու են։

«Հարկատուները ձեզ ի՞նչ են ասել, նրանք մեզ 71 տոկոս ձայն են տվել, ասել են՝ գնացեք, սաղ փոխեք։ Հիմա էլ մեզ մեղադրում են, ասում են՝ ավելի արագ փոխեք ու վստահեցնում եմ՝ արագ փոխելու ենք ու ոչ միայն այդտեղ։ Բոլոր տեղերում փոխելու ենք՝ սկսած ամենապուճուր կոռուպցիոն մնացորդից՝ թերմացքից, որը մնացել է նախկինից»,-նշեց Սիմոնյանը։

Նա պատգամավորներին հորդորեց ելույթներ չունենալ զուտ Youtube-ում հայտնվելու համար։

«Ժողովուրդ, հերիք է գալ այս ամբիոնից խոսել գեղեցիկ բառեր օգտագործելու համար։ Միկրոֆոններ ծռել, որպեսզի յութուբում հայտնվես։ Մարդկանց չեք կարող խաբել, նրանք ամեն ինչ զգում են, հասկանում են, թե երբ են իրենց խաբում։ ՀՀ-ում կա ճգնաժամ, ու մենք՝ իշխող կուսակցությունը, պարտավոր է այդ հարցը լուծել ու լուծելու ենք»,-եզրափակեց ԱԺ փոխնախագահը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ