«Բարսելոնա»-ի նախագահ Խոսե Մարիա Բարտոմեուն պատմել է Անտուան Գրիզմանի տրանսֆերը գնելու մասին:
«Մեզ համար բավական բարդ էր դա անելը, քանի որ ստիպված էինք վճարել նրա հրաժարագինը: Մենք 35 միլիոն եվրոյի չափով վարկ ենք վերցրել, որը պետք է փակենք առաջիկա 6 ամսվա ընթացքում: Մնացած գումարը մեր բյուջեից ենք ծախսել:
Շատ ուրախ ենք, որ Անտուանը մեզ է միացել, սակայն այն լուրերը, թե իբր նրա հետ համաձայնության ենք եկել մարտ-ապրիլ ամիսներին, ճիշտ չեն: Նրա հետ կապ ենք հաստատել միայն մայիսին»,- նախագահի խոսքերն է մեջբերում El Mundo Deportivo-ն:
Նշենք նաև, որ կատալոնական ակումբը 120 միլիոն եվրո է վճարել ֆրանսիացու տրանսֆերի համար: