Երգիչ, «Ազգի ձայնը» կուսակցության ղեկավար Մհեր Արմենիան (Մհեր Մեսրոպյան) դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին՝ վարչապետի հետ հանդիպելու համար։
Այս մասին Մհերն ասել է Armtimes-ին։
Նա նշել է, որ ինքը ցանկանում է հանդիպել Փաշինյանի հետ ու նրա հետ քննարկել երկրում ստեղծված իրավիճակը։ Մհերի խոսքով՝ ինքը շատ հարցեր ունի վարչապետին։
Մեսրոպյանը նշել է, որ իր դիմումին դեռևս չեն արձագանքել աշխատակազմից։
Նա նաև ասել է, որ այդ հանդիպումից է կախված իր հետագա քայլերը։