Հայաստանը Գազպրոմին տարեկան 32 մլն դոլար է տրամադրելու․ ինչո՞ւ, ո՞վ է սրա պատասխանատուն

Ամենադիտվածներ

«Գազպրոմ նեֆտ»-ը սկսում է Հայաստանին նավթամթերք մատակարարել ռուբլիով

2022 թվականի փետրվարի 1-ից, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի կայուն շահագործումը ապահովելու համար հայկական կողմը ռուսական «Գազպրոմ» ընկերությանը տարեկան կտրամադրի 31,79 մլն դոլարի չափով դրամական միջոցներ՝ 10 տարի շարունակ:

Հայաստանը պարտավորություն էր ստանձնել վերադարձնել «Գազպրոմ»-ի կողմից Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկում կատարված ներդրումները և ապահովել ներքին եկամտաբերությունը, սակայն ներդրումները չեն վերադարձվել, որին գումարվել է 5-րդ բլոկի վերակառուցման համար գոյացած վարկային պարտավորությունները։

Ավելին, այս ամենի հիման վրա ՀԷՑ-ը դիմել է ՀԾԿՀ-ին, որպեսզի 4,7 դրամ թանկացնեն հոսանքի գինը: Ինչպես նաև, հավանաբար, այս պատճառաբանությամբ է ջրի թանկացման հայտ ներկայացրել Վեոլիա ջուրը: Ու ամենամեծ հարցը մնում է Հրազդանի 5-րդ բլոկի թեման և ուրեմն հարցը.

Ինչու՞ չի վերադարձվել տրված ներդրումները և ապահովվել եկամտաբերությունը, ինչպես նաև ո՞վ է դրա պատասխանատուն: ՀՀ քաղաքացիները վճարել են օգտագործած ամեն կիլովատի համար:

Նա, ով չի կատարել իր պարտականությունը, կամ նման պայմանագիր է կնքել, նրանից էլ պետք է վերցնել ու վերադարձնել: Ամեն հինգ տարին մեկ «Գազպրոմը» հայտնվում է ու 300 միլիոն դոլարի «գողոնը» վերցնում, տանում։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();