Քաղաքականություն

Մի հատ կողմնորոշվեք, թե էս կրակոցների դեպքում դուք կրակողների՝ ո՞ր կողմից եք, է՞ս, թե՞ էն. Մեհրաբյան

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը գրառում է կատարել Facebook-ում և անդարդարձել է հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակին․

«Վարք եւ գործք ավանակաց

Երբ Երասխը չի կարող քնել, Երևանը նույնպես արթուն է մնում, Եվլախ թուդեյում, Մեյդան գազեթիում, Բեշ քանալում, Միլլեթ գազեթիում եւ մնացյալ ղառղառների հավաքատեղի-աղբակույտ եվլախներում կռռոցի, մաղձի, հեգնանքի, բերանի 3D-ճոռթածության բայրամ-մրցույթ-փառատոն-վակխանալիա է, կարծես էս ամենն իրենց չի վերաբերվում, թե բա “հըըըը, չագուչ էի՞ր ցույց տալիս, դե բա․․․ բա դե․․․․” կամ “բա Նիկոլը խի՞ մեզ համար բան չի գրում” եւ այլն եւ այդպես շարունակ։

Եվ ուրեմն, հարց է ծագում․ հո դուք ավարտուն ավանակ չե՞ք, “պարոնայք”։ Եվ տեղում ստացվում է միակ պատասխանը․ դե հա, էլի, հա՛։ Մի հատ կողմնորոշվեք, թե էս կրակոցների դեպքում դուք կրակողների՝ ո՞ր կողմից եք, է՞ս, թե՞ էն»,-ասվում է գրառման մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ