fbpx
Սպորտ

Մի օր Մեսսին կդադարի դաշտ դուրս գալ, բայց կմնա «Բարսելոնայում». Բարտոմեու

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն խոսել է Լիոնել Մեսսիի ապագայի մասին.

«Նա նույնիսկ կարող է խաղալ մինչև 45 տարեկանը, ո՞վ գիտի: Նա միանշանակ դաշտ դուրս կգա առաջիկա 3,4,5 տարիներին, բայց մենք չգիտենք, թե որքան երկար դա կշարունակվի. այնքան, որքան նա ցանկանա:

Մենք պատրաստվում ենք. Դեմբելեի, Լանգլեի ու Արտուրի նման խաղացողներին ձեռք ենք բերել, որպեսզի նրանց շուրջ կառուցենք այնպիսի թիմ, որը կկարողանա հաջողության հասնել այն բանից հետո, երբ Մեսսին կավարտի կարիերան:

Բայց, միևնույն է, թվում է, որ մինչ այդ դեռ երկար ժամանակ կա: Դեռևս մենք խաղացողներին ասում ենք` «Նրա հետ անցկացրած ամեն րոպեից քաղեք առավելագույնը»:

Ես միշտ խոսում եմ Պելեի մասին, որն ամբողջ կյանքում ասոցացվում է «Սանթոսի» հետ: Մեսսին պատկանում է համաշխարհային ֆուտբոլին, բայց միշտ ապրել է Բարսելոնայում: Նա կլինի մեկ ակումբի խաղացող ու երբեք չի լսի մեզ: Մի օր նա կդադարի դաշտ դուրս գալ, բայց կմնա «Բարսելոնայում»: Լեոն հանճար է, ու նա արդեն քանի տարի է` ապացուցում է դա»,- Բարտոմեուի խոսքերն է փոխանցում Goal.com-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ