Մի քանի որ օրից կսկսեն Երևանի փողոցներ դուրս գալ 211 հատ 8,6 մետրանոց ավտոբուսները։
Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
Նա նշել է, որ դրանք երթուղի են մտնելու փուլային տարբերակով։
Քաղաքապետը նաև նշել է, որ իրենք շարունակում են տրանսպորտային բարեփոխումները ու արդեն նախապատրաստում են ավտոբուսների նոր խմբաքանակի գնման մրցութային փաթեթը։
Մարությանի հրապարակած տեսանյութն այս թեմայով կարող եք դիտել այստեղ։

