Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է տեղադրել, որին կից գրել է․
«Նախօրեին հրավիրած խորհրդակցությունը նվիրված էր նոր ուսումնական տարում կրթական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպման հարցերին:
Բովանդակային քննարկումներից հետո կայացրել ենք մի շարք համարձակ որոշումներ ուսումնական հաստատություններում համավարակի պայմաններում դասապրոցեսը սկսելու վերաբերյալ: Սակայն հաջողելու համար խիստ անհրաժեշտ է լինելու բոլորիդ աջակցությունը ու բարձր պատասխանատվությունը:
Մեկ անգամ ևս համավարակի դեմ միասնական պայքարելու կոչ եմ անում»։
https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/590736518290392?__cft__[0]=AZXJoFXBzgUtzl7qJO9ZrutVqYz95aNMVWBnruC2O_rnUnY4v6Ky0JISluVHMCOvjo2Yakx1QzSwh5zZwGNrc6gLY9CRXnweeKdHNbT0TYY2gwZ-bfOjEV5S7sYAsxXGtORlTEs7P8-uFqVaY9_vkxz7nxRVQLELlp5Npzc0pnSYjw&__tn__=%2CO%2CP-R