«Արժանապատիվ հայրենիք» քաղաքացիական նախաձեռնության Facebook-ի էջում գրված է․
«Կոչ
Ազատության և ինքնիշխանության պայքարի մասին
Արժանապատիվ Հայրենիքը դեմ է Հայաստանի ԵԱՏՄ-ին մաս կազմելուն և կոչ է անում ՀՀ իշխանություններին անհապաղ դուրս գալ այդ տնտեսական մեկուսացումից
ԵԱՏՄ-ի քաղաքականությունը դուրս է ազատ շուկայական հարաբերութունների տրամաբանությունից: Այդ միությունում մրցակցությունը փորձ է արվում խեղդել դահիճային հովանավորչությամբ և բարձր մաքսային վճարներով: Այդ կազմավորումում արդյունաբերական և տեխնոլոգիական չափորոշիչները դեռ նախորդ դարի են: Անդամ երկրների շարքերում մարդու ազատություններն ու իրավունքները, ինչպես և ժողովրդավարությունը ցածր մակարդակի վրա են, իսկ որոշներում ուղղակի գոյություն չունեն:
Միացե՛ք այս ուղերձին՝ ի ցույց դնելու, որ մենք ինքնիշխան և անկախ ենք, որ մենք մեր հնարավորություններն ու շահերը վեր ենք դասում որևէ կայսերապաշտությանը ձգտող դիկտատորի քաղաքականությունից:
Բոլոր ազատատենչ, ըմբոստ և կամեցող մարդիկ ու կազմակերպությունները կարող են միանալ այս կոչին»:
https://www.facebook.com/DignifiedHomeland/posts/2672623879452421?__xts__%5B0%5D=68.ARDSJ1yJRLPPHIamE6NxnhgxRdGze_Si3dnQaKXcQTcSBdYk4IO51Pc0nEU0dopKwiTgLlR6mEF-qSriTAC41UVjVYAYtTmbwGwtgvUpcuUXlH2deKfwIgm-IqT3IJMCfzQhkjAxYGi0XLqn0Nz9GBx9qvYhOwAqcfszpIJcAVpyzh-0HP7xUC5zTJ2l7EHHrjEaXaQ5tJvE78ww4EYOeqWa8-Va8p516jMexWeuiq8SnHlOBvXhhdZsyPB7qTYddwk9eqcQ-sQZ3F2fMZnSDXXqBvQ0Brd6fatugg280pgSPj910k-xGRgVjy0dy-uhBUE01d7-lSN29dTE5yHRKg&__tn__=-R

