Յուլյա Տիմոշենկոյին միացրել են թոքերի արհեստական օդափոխության սարքին

Ամենադիտվածներ

Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոյին միացրել են թոքերի արհեստական օդափոխության սարքին:

Հայտնենք, որ Տիմոշենկոն, ինչպես նաև նրա դուստրն ու փեսան վարակվել են կորոնավիրուսով։

Նշվում է, որ պատգամավորը ունի բարձր ջերմություն, նրան ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, մինչդեռ նրա հարազատները թեթև ախտանշաններ ունեն։

Այս մասին տեղեկանում ենք «ՌԲԿ-Ուկրաինայից»:

Ամենաթարմ