fbpx
Իրավական

ՄԻՊ արագ արձագանքման խումբն այցելել է Ոստիկանության Կենտրոնականի բաժին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կայքից տեղեկանում ենք, որ ՄԻՊ արագ արձագանքման խումբն այցելել է Ոստիկանության Կենտրոնականի բաժին՝ ԿԳՄՍՆ դիմաց բողոքի ակցիա իրականացնող անձանց բերման ենթարկելու առնչությամբ:

«Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող անձանց բերման ենթարկելու առնչությամբ:

Տեղի են ունեցել առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, ուսումնասիրվել են նրանց բերման ենթարկելու հիմքերը, ինչպես նաև իրավունքների ապահովման վիճակը։

Առանձնազրույցների ընթացքում բարձրացվել է հարց՝ կապված, բերման ենթարկվածների պնդմամբ, մեկից ավելի անգամ նույն արարքի՝ դիմակ չկրելու համար տուգանքներ նշանակելու պրակտիկայի հետ։

Այցի արդյունքների հիման վրա գրություն կհասցեագրվի Ոստիկանություն»,-ասվում է ՄԻՊ հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ