Միացյալ Թագավորության եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական նախարար Ուենդի Մորթոնը Twitter-ի իր էջում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։
Նա ասել է, որ խիստ մտահոգված է շարունակվող լարվածությամբ ու կոչ է արել կողմերին անհապաղ հետ քաշել զորքերը, խուսափել լարվածություն առաջացնող գործողություններից ու նոր ականապատումից։
Մորթոնը Միացյալ Թագավորության անունից հորդորել է՝ առանց նախապայմանների սկսել սահմանագծման գործընթացը։