fbpx
Քաղաքականություն

Միայն Հայաստանո՞ւմ են ռուսները վերահսկելու տրանսպորտների անվտանգությունը, թե՞ նաև Ադրբեջանում․ Այվազյան

Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում խոսել է տրանսպորտային կապերի ապաշրջափակման ու դրա իրականացման թեմայով։

«Ենթադրենք միջանցքի կամ բաց ճանապարհների պայմանավորվածությունը իրականացվում է, որը վերահսկվելու է ռուսական համապատասխան ծառայությունների կողմից:

Հարց է առաջանում. այդ վերահսկողությունը միայն Հայաստանու՞մ է իրականացվելու իրենց կողմից՝ ելնելով ադրբեջանական տրանսպորտների անվտանգությունից, թե՞ նաև Ադրբեջանում է լինելու: Կամ կարո՞ղ է սա էլ ներկայացվի որպես իրենց տրանսպորտներից մեզ պաշտպանելու միջոց/միջոցառում:

Այս հարցի պատասխանը ոչ այնքան կարևոր է, քանի որ այն չկա, որքան որ սրանով բացահայտվում է, որ չի լինելու ո՛չ միջանցք, ո՛չ բաց ճանապարհներ, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի կոնֆլիկտը պետք է Ռուսաստանի ու Թուրքիայի, ինչպես նաև Ադրբեջանի կոռումպացված, դավադիր և ահաբեկիչ ռեժիմներին:

Սակայն, սա չի բացառում, որ Ադրբեջանը չի ցանկանալու և փորձելու ուժով օկուպացնի միջանցքը կամ ՀՀ ինքնիշխան տարածքից ավելի մեծ մաս, ինչպես որ ներկայացրել է բռնակալ Ալիևը՝ հիմնվելով իրենց անկախության հռչակագրի և սեփական քարտեզների վրա», – գրել է Այվազյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ