fbpx
Զինված Ուժեր

Չկրակելու հրաման եղել է, ապացույցները բազմաթիվ են․ Այվազյան

Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է չկրակահելու հրամանների վերաբերյալ հարցին։

«Չեմ տեսնում դեռ հակապետական չկրակելու հրաման տվողին/ներին համապատասխան մարմինները պատասխանատվության կանչեն:

Հրամանը եղել է, դա փաստ է: Ապացույցները՝ բազմաթիվ (հարյուրավոր/հազարավոր) զինծառայողներն են:

Ինչու՞ չեն սկսում նման գործընթացներ: Որովհետև դրանք մինչև Ռուսաստան/ՀԱՊԿ կգնան, կամ էլ, մինչև իրենց հասնելը, իրենց կողմից կորոշվեն, թե որ մակարդակում կդատվեն (ամենահավանական տարբերակը) հրամանը փոխանցողները:

Իսկ, որ չի գնում գործընթացը, կամա, թե ակամա, այն մնում է քաղաքական պատասխանատուների վրա», – գրել է Այվազյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ