Գագիկ Քամալյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Որպես Արևմուտքում ապրող մեկը, մի քանի կարևոր նրբությունների մասին եմ ուզում խոսել.
Առաջինը արևմտյան մրցունակ մարդու հետ ճիշտ հաղորդակցվելու լեզվամտածողության մասին է խոսքը։ Այն զգացմունքային ու պեսիմիստական հռետորաբանությունը, որ բանեցնում ենք մենք, դա արևմտյան մրցունակ միջավայրի համար անհասկանալի լեզու է։ Այստեղի մարդու համար շատ քիչ անքննելի բաներ կան, և նրանք ճշմարտությանը չեն մոտիկանում սենտիմենտալ սահմանումներով, այլ ցանկացած խնդրի մասին կարող են ժամերով խոսել, քննարկել, հարցեր տալ, և շատ հաճախ մեզ նման մարդկանց համար այն շատ հոգնեցնող է։
Երկրորդ կարևոր նրբությունը այն է, որ այստեղի մարդու համար կրոնական պատկանելությունն ու հին ազգ լինելը՝ դեռևս պատճառ չէ համակրության արժանանալու համար։ Այո՛, Արևմուտքը ապրում է քրիստոնեական քաղաքակրթական ստանդարտներով, բայց արևմտյան հասարակությունները կրոնացված հասարակություններ չեն, և չի կարելի հավատացիալ հոտերի տրամաբանությամբ շոշափել նրանց սոցիալ-մշակութային իրականությունը։
Ցավոք սրտի, թե՛ անցյալում, թե՛ ներկայում հայաստանցի էլիտաները, որոնք ստեղծում են դիվանագիտական կոմունիկացիներ, այս պարզագույն բաները այդպես էլ չեն հասկացել ու չեն հասկանում։ Միջին վիճակագրության հայաստանցու համար իմ ասածները միգուցե տարօրինակ հնչեն, բայց միջազգային ակտիվ շփումների մեջ գտնվող սուբյեկտների համար այդ ամենը վաղուց հասկացված պետք է լիներ, և այսօր մենք ոչ թե բարի ու չար աշխարհների տարբերակմամբ պիտի զբաղվեինք, այլ աշխարհի ռեալ իրականությունը պետականության դիքերից ճանաչեինք ու շոշափեինք։
Հավատացեք, որ աշխարհի հետ միայն նավթադոլարներով չէ, որ կարելի է հարաբերություններ ստեղծել, որովհետև ցանկացած պետական միավոր կարող է գործոն դառնալ, եթե ճիշտ պահին անի այն, ինչը տվյալ պահին անհրաժեշտ է։ Ինչպես մի քանի անգամ ասել եմ, միջազգային հարաբերությունները ունի գիտական ու քաղաքական լեզու, որին անհրաժեշտ է տիրապետել»։
https://www.facebook.com/gagik.qamalyan/posts/3501552289939151?__cft__%5B0%5D=AZU-H67ZVE-2Ty5XOLGT6tqmtkYRMACp-q0cJNGGcvP2B9wxumah-MKLxhNI0xFjC9kGveyc6UNYqmLEKA22ELCqXs-d0II3VV8xVzyCejsl_zkz12Bw75cfxf_I6UsG3rs&__tn__=%2CO%2CP-R