Գերիների շահերի շարունակական ներկայացումը ՄԻԵԴ-ում անհրաժեշտություն է ․ Փաստաբանների պալատ

Հրապարակող՝

103467

Ամենադիտվածներ

Հուլիսի 16-ին ՀՀ փաստաբանների պալատի հանրային կապերի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ ՀՀ փաստաբանների պալատն անցկացրել է Ադրբեջանում գտնվող հայ գերեվարված անձանց իրավաբանական օգնություն տրամադրելու հարցով երրորդ հանդիպումը, որի ժամանակ նշվել է, որ գերության մեջ գտնվող անձանց շահերը ներկայացնող թիմը միջոցներ է ձեռնարկում վստահորդներին Ադրբեջանի ազատազրկման վայրերում այցելելու նպատակով և պատրաստակամություն է հայտնել նպատակին հասնելու դեպքում՝ դիմել կամավորագրված փաստաբաների օժանդակությանը։

«Ինչպես արդեն հայտարարվել էր, ՀՀ փաստաբանների պալատը իր պատրաստակամությունն էր հայտնել օժանդակելու Ադրբեջանում գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին ՀՀ փաստաբանների կողմից իրավաբանական օգնություն ցույց տալու՝ նրանց Ադրբեջանի բանտերում տեսակցելու, նրանց նկատմամբ Եվրոպական կոնվենցիայի հնարավոր խախտումների փաստերը պարզելու, արձանագրելու և այդ փաստերը Եվրոպական դատարան ու միջազգային այլ ատյաններ ներկայացնելու գործընթացին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ այդ առաքելությունն իրականացնելու ուղիները որոշակիացնելու, հնարավոր ռիսկերը գնահատելու և կանխարգելելու, գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին օգնելուն ուղղված գործողություններին համահունչ գործելու նպատակով ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, նախագահի տեղակալներ՝ Մանե Կարապետյանը, Հարութ Ակլունցը, ինչպես նաև փաստաբան Հայկ Ալումյանը հանդիպումներ են ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի, նրա տեղակալի և այլ մասնագետների հետ:

Քննարկումների ընթացքում ներկայացվել են բոլոր հնարավոր ռիսկերը փաստաբանների Ադրբեջան ուղևորվելու և այնտեղ գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին իրավաբանական օգնություն ցույց տալու հետ կապված:

 

 

Ամենաթարմ