Ադրբեջանական Trend գործակալության հաղորդմամբ՝ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում այսօր մեկնարկել է 2 հայ ռազմագերիների՝ Դավիթ Տիգրանի Դավթյանի և Գևորգ Ռուբենի Սուջյանի գործով դատավարությունը։
Նիստի ընթացքում ռազմագերիներին ներկայացվել է իրենց իրավունքների մասին և հաջորդ դատական նիստի օր է նշանակվել հուլիսին 26-ը։ Նշենք, որ ադրբեջանական դատարանը Դավթյանին ու Սուջյանին մեղադրում է լրտեսության մեջ:


