fbpx
Հասարակություն

Միգրացիոն ծառայության պետը մասնակցել է Վիեննայում կայացած համաժողովին

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը և վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարել Հոֆսթրայի հետ համատեղ մասնակցեցին ՄՔՄՄԿ-ի նախաձեռնությամբ Վիեննայում կայացած Միգրացիոն համաժողովին։

Ամենամյա համաժողովը քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաների և քաղաքականությունն իրականացնող դերակատարների համատեղ մասնակցությամբ քննարկման հարթակ է ստեղծում միգրացիոն հարցերի համար։

Մասնակիցները արձանագրում են միգրացիոն ոլորտում տիրող իրավիճակը, ժամանակի մարտահրավերները, կատարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները։

Ներկաները փաստեցին, որ 2019 թվականը առանցքային տարի է Եվրոպայի հետագա քաղաքականության ուղղությունները կազմելու տեսանկյունից, մասնավորապես միգրացիայի ոլորտում՝ որպես հանրության գերակա առաջնահերթություն։ Ինչպես ԵՄ-ի, այնպես էլ գործընկերների համար սա վճռական կետ է՝ ժամանակին մշակելու միգրացիոն քաղաքականության և համագործակցության առաջխաղացման ռազմավարական ուղին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ Միգրացիոն ծառայությունից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ