Միջատներից բաղկացած սնունդը կարող է իրավիճակից դուրս գալու միջոցներից մեկը դառնալ՝ աշխարհում սննդամթերքի անբավարարության ֆոնին: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտարարել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փորձագետ Ջուլիա Մուիրը:
«Շատ տարածաշրջաններում դա նորություն չէ. մոտ 2 միլիարդ մարդ արդեն սնվում է դրանցով»,- փորձագետին մեջբերում է գործակալությունը: Մուիրը հավելել է, որ միջատները սննդային հատկություններով կարող են հավասարվել ձկներին:
Բացի այդ, միջատներից մսի արտադրությունն էկոլոգիապես ավելի մաքուր է, քան խոշոր եղջերավոր կենդանիների դեպքում:
Փետրվարի 12-ին Սիդնեյի համալսարանի գիտնականները նախազգուշացրել են կենդանական աշխարհի նոր զանգվածային ոչնչացման սկզբի մասին: Առաջին զոհերը կդառնան միջատները, որոնք կարող են անհետանալ հաջորդ 100 տարվա ընթացքում: