«Միջազգային բանակային խաղեր-2019»-ի շրջանակում, օգոստոսի 7-ին,Ղազախստանի Հանրապետությունում, ՀՀ զինված ուժերի կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության և ենթակա զորամասերից կազմավորված թիմը մասնակցել է «Վստահ ընդունում» մրցույթի բացման արարողությանը:
Առաջին փուլում անցկացվել է հրաձգություն: Անձնակազմը նախապատրաստվում է մասնագիտական և մարտավարամասնագիտական մրցումներին:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։