Միջազգային ճնշումը գերիների հարցով օրեցօր աճում է, կարծես թե այս հարցի վերաբերյալ կա միջազգային կոնսեսուս

Հրապարակող՝

5d686743180eb

Ամենադիտվածներ

Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարի ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ Ադրբեջանն անտեսում է միջազգային հանրության կոչերը ռազմագերիների առումով:

«Ինչպես են մեր միջազգային գործընկերները պատկերացնում մեր հետագա քայլերը Ադրբեջանին հնարավորինս կառուցողական դաշտ վերադարձնելու տեսնակյունից, քանի որ այս պահվածքը ամբողջությամբ խարխլում է տարածաշրջանի անվտանգությունը և խնդիրներ ստեղծում»,-ասաց պատգամավորը:

Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը նշեց, որ վերջին օրերի իրավիճակի սրումը կարծես թե տպավորություն կարող է ստեղծել, որ ռազմագերիների հարցը մնացել է ստվերում: «Ես ուզում եմ վստահեցնել որ մշտական սկզբունքով բարձրաձայնում ենք այդ հարցը և նշում ենք, որ Ադրբեջանը պետք է կատարի նոյեմբերի 9-ին իր կողմից ստանձնած պարտավորությունները, և անհապաղ հայրենադարձնի մեր ռազմագերիներին: Միջազգային ճնշումն օրեցօր աճում է, կարծես թե կա միջազգային կոնսեսուս այս հարցի վերաբերյալ: Ես կարծում եմ, որ պահը կգա, երբ Ադրբեջանը չի կարողանա հերքել այս միջազգային աճող ճնշումը տարբեր հարցերի կապակցությամբ՝ սկսած մարդասիրական բնույթից, մինչև Հայաստանի իքննիշխան տարածք ներթափանցելու իր փորձը: Հակառակ պարագայում կարող է Ադրբեջանը առկաճատվի շատ ավելի լուրջ հետևանքների»,-ասաց նա։

Արա Այվազյանը նշեց, որ միջազգային արձագանքը շատ խոսուն է, և մեր տարածքաշրջանի գործընկերները իրենց սկզբունքային դիրքորոշումը հայտնել են: «Իրանը նույնպես մտահոգված է Ադրբեջանի այս սադրիչ գործողությունների հետևանքով տարածարշրջանային կայունության և անվտանգության հարցով»,-ասաց նա և նշեց, որ ունեցել են շատ բազմաբովանդակ զրույց Իրանի մեր գրոծընկերոջ հետ և կարծում են, որ մենք նույն ծիրի մեջ ենք:

Ամենաթարմ