Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Գագիկ Խաչատրյանի ու նրա եղբորորդու գործով քննությունը։
Պաշտպանական կողմը մեղադրող դատախազին բացարկի միջնորդություն էր ներկայացրել։
Դատարանը՝ վերադառնալով խորհրդակցական սենյակից, մերժեց միջնորդությունը։
Այժմ նիստը շարունակվում է։ Քննվում է ՊԵԿ նախկին նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը։