Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-ից 2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի նախագիծը հաստատվեց։
Վերջինս տեղի ունեցավ Կառավարության այսօրվա նիստում։
Նշենք, որ միջոցառումների ծրագիրը բաղկացած է 439 հիմնական նպատակներից և 1276 միջոցառումներից։
Ծրագիրը հիմնված է Կառավարության հանձնառությունների, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի, քարոզարշավի ընթացքում տրված խոստումների ու մինչև 2050 թվականը Հայաստանի վերափոխման ռազմավարության թիրախների վրա։