Միջուկային գերտերություններն ավելի շատ ներդրումներ են անում զինանոցների արդիականացման համար

Հրապարակող՝

Միջուկային գերտերություններն ավելի շատ ներդրումներ են անում զինանոցների արդիականացման համար

Ամենադիտվածներ

Աշխարհում միջուկային զենքի պաշարները կրճատվել են՝ հասնելով գրեթե 14 000 միավորի: Սակայն միջուկային գերտերություններն ավելի շատ ներդրումներ են անում զինանոցների արդիականացման համար: Այս մասին հայտնում է Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտը (SIPRI)։

Այդ տեսակի զենքը կրկին կարևոր տեղ է զբաղեցնում ռազմավարությունների և ազգային անվտանգության կոնցեպցիաների մշակումներում՝ կարծում է SIPRI-ի փորձագետ Շեննոն Քայլը: Զինանոցների արդիականացման համընդհանուր ծրագիրը սկսվել է ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի նախագահության պահից, նման գործընթացներ են նկատվում նաև Ռուսաստանում:

Հետազոտողների տվյալներով՝ 2018 թվականին միջուկային մարտկոցների թիվը նվազել է 4%-ով, սակայն ընդհանուր առմամբ սպառազինությունների կրճատումը դանդաղել է: Բացի այդ, ԱՄՆ-ն և Ռուսաստանը, որոնք ունեն մարտագլխիկների ավելի քան 90%-ը, վերջին շրջանում դուրս են գրում միայն այնպիսի զենք, որն այլևս անհրաժեշտ չէ՝ կարծում են SIPRI-ում:

Ինստիտուտի հաշվարկների համաձայն՝ աշխարհում 2018 թվականին 14 465 միավոր միջուկային զենք է հաշվարկվել, իսկ 2019-ին թիվը կրաճատվել է՝ հասնելով 13 865-ի: Սառը պատերազմի գագաթնակետի մոլորակի վրա հաշարկվում էր գրեթե 70 000 միավոր միջուկային զենք:

Մեր օրերում ԱՄՆ-ն և Ռուսաստանը միասին ունեն 6185-6500 միջուկային մարտկոցներ, Ֆրանսիան ունի 300, Չինաստանը՝ 290, Մեծ Բրիտանիան՝ 200, Հնդկաստանն ու Պակիստանը՝ 130-140 համապատասխանաբար: Հնդկաստանը, Պակիստանն ու Չինաստանն աստիճանաբար մեծացնում են իրենց զինանոցը: բացի այդ, 80-90 միջուկային մարտկոց ունի Իսրայելը:

20-30 մարտագլխիկ ունի Հյուսիսային Կորեան: Անցած տարի ինստիտուտի փորձագետները հաշվարկել էին մինչև 20-ը: Տվյալները կազմվել են միայն բաց աղբյուրներից, ոչ բոլոր պետություններն են ներկայացրել իրենց միուկային զինանոցի մասին տեղեկությունը:

 

Ամենաթարմ