Իտալական «Միլանի» իսպանացի կիսապաշտպան Սուսոյի ծառայություններով հետաքրքրվում են Մադրիդի «Ատլետիկոն» և «Սևիլիան»։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը:
26-ամյա կիսապաշտպանը կարող է տեղափոխվել Լա Լիգա, տեղեկացնում է։
Նրա գործակալի՝ Մինո Ռայոլայի և իսպանական ակումբների միջև բանակցությունները արդեն սկսվել են։
Նշենք, որ Իտալիայի Ա Սերիայի այս առաջնությունում Սուսոն մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ: