Իտալական «Միլանը» ֆանտաստիկ մեկնարկ է գրանցել այս մրցաշրջանում։
Ակումբը Ա Սերիայի 10 տուրերից 9-ում կարող է հաղթել, իսկ մեկ խաղ էլ ավարտել է ոչ-ոքի։
Երեկ «Տորինոյին» հաղթելուց հետո պարզվեց, որ «Միլանը» վերջին 67 տարիների իր լավագույն մեկնարկն է գրանցել։
Այս մասին հայտնում է Opta-ն։
Նշվում է, որ միլանյան ակումբը նման արդյունք վերջին անգամ գրանցել էր 1954 թվականին։