Wealth-X ընկերության զեկույց է հրապարակել և հայտնում է, որ 2019 թվականին աշխարհում միլիարդատերերի թիվը և նրանց ընդհանուր կարողությունը ռեկորդային աճ է գրանցել:
Համաձայն ուսումնասիրության՝ 2019 թվականին աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է 2825-ի, ինչը 221-ով կամ 8,5%-ով ավելի է, քան դրանից մեկ տարի առաջ: Մեկ տարվա ընթացքում նրանց ընդհանուր կարողությունն ավելացել է 10,3%-ով և կազմում է 9,4 տրիլիոն դոլար:
Նշվում է, որ միլիարդատերերի թվով երկրներից առաջին տեղում ԱՄՆ-ն է` 788 միլիարդատեր, որին հետևում է Չինաստանը` 342 միլիարդատեր, 3-րդ տեղում Գերմանիան է, այստեղ ապրում է 153 միլիարդատեր, 114 միլիարդատեր ապրում է Ռուսաստանում, իսկ 5-րդ հորիզոնականը կիսում են Շվեյցարիան և Մեծ Բրիտանիան, այս երկրներից յուրաքանչյուրում ապրում է 100 միլիարդատեր:
Այս մասին հայտնում է rbc.ru-ն:

