«Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչին պաշտոնական առաջարկ է արել ՊՍԺ-ն։ Նշվում է, որ Միլինկովիչ-Սավիչի համար «Լացիոն» պահանջում է 80 միլիոն եվրո, բայց ֆրանսիական ակումբն այլ ծրագրեր ունի․ ՊՍԺ-ն ցանկանում է գործարքում ներառել Լեանդրո Պերեդեսին, որպեսզի նվազեցնի տրանսֆերի արժեքը։
Կան լուրեր, որ հռոմեական ակումբի սպորտային տնօրենը մեկնել է Լոնդոն, որպեսզի ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ բանակցի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։
Հավելենք նաև, որ Միլինկովիչ-Սավիչի համար պաշտոնական առաջարկ դեռևս արել է միայն ՊՍԺ-ն։