Amazon Web Services ամպային պլատֆորմում Instagram-ի ավելի քան 49 մլն օգտատերերի անձնական տվյալներ են արտահոսել։ Այս մասին հաղորդում է TechCrunch-ը:
Տվյալների թվում են նաև էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարն ու գովազդի գնի մասին տվյալները:
Տվյալների բազայում յուրաքանչյուր գրառումը պարունակել է յուրաքանչյուր հաշվի արժեքը՝ հետևորդների թվի, լսարանի ներգրավվման, լայքերի թվի և հետևորդների հրապարակումների թվի հիման վրա:
Համացանցում այդ բազան հայտնաբերել է հնդկացի հետազոտող Անուրաղ Սենը, որը դիմել է TechCrunch-ի լրագրողներին:
Instagram-ը հայտնել է, որ փորձում են պարզել՝ ինչպես են արտահոսել այդ տվյալները: