«Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոն շուտով կերկարաձգի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն սոցիալական ցանցի իր էջերում։
Աղբյուրի փոխանցմամբ, ակումբը պատրաստում է բրազիլացու հետ պայմանագրի երկարաձգման համար անհրաժեշտ փաստաթղթերը։ Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2028 թվականը։
Կողմերն արդեն բանավոր համաձայնության են եկել։ Հրաժարագնի արժեը 1 մլրդ եվրո է կազմում։ Մադիդցիներն այժմ գլխավորում են մրցաշարային աղյուսակը։