ՀՀ պարետի որոշմամբ՝ մինչ օրս ժամանակավոր կասեցվել է շուրջ 9 տասնյակ կազմակերպության (մասնաճյուղի) գործունեություն՝ հիմք ընդունելով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկման արդյունքները, որոնցով արձանագրվել են աշխատանքի անվտանգության խախտումներ։
Այս մասին տեղեկացնում են տեսչական մարմնից։
Նշվում է, որ կասեցման որոշումներն առավելապես կայացվել են առևտրի կենտրոնների հանդեպ։
Արձանագրված խախտումների վերացման նպատակով նման որոշում կայացվել է նաև շինարարական, հանքարդյունաբերական, արտադրական, հացաթխման, ճանապարհաշինական և մի շարք այլ կազմակերպությունների հանդեպ։
https://www.facebook.com/hlib.am/posts/718669845540389?__xts__%5B0%5D=68.ARCIGnxdK-1GfAc38jSXpiHdapHFroEftEBY-EAcM-eCWpf_aeEZCGXoNmHpBll_ajV5DZ6w4aO0VvwVyBg8MrVwMOfOfFhKu7hYEtpBUWDkme8wIB4l0swhe2HWtt8ErdEQrbEUIb7DTD4pMwoW9cTf3_GJi6D9-AFePUuqizyjAZbcxQIm3PNbXsa318Xojp5xwihmxWKeHpeBI62YlEGwfLexD9qwAS7NHsKbe5AkEjaf0REaL7aA6Z7hP42wfg3yUwH21-wLwm6-2WvrkAxKUU8XJ11foUAcggMdVbH7XfzqCuwlH9EI9YBLk7PCsmmA_diJZDZv-mrNv5KGko0&__tn__=-R