Նկարում պատկերված է հին աշխարհի և հռոմեական ճարտարապետության հրաշքներից պատերազմի և իմաստության Միներվա աստվածուհու պատվին կառուցված տաճարը: Հատկանշական է, որ այն գտնվում է ոչ ավել ոչ պակաս՝ Թունիսում: Այս տաճարը, որը հրաշալիորեն է պահպանվել՝ անտիկ հնագույն ժամանակաշրջանի Սուֆեթուլա (ներկայումս Սբեյթլա) քաղաքի մաս է կազմել:
Այն կառուցվել է մոտավորապես Մ.Թ.Ա 140-ականն թթ.: Այսինքն այս հրաշքը ավելի քան 2000 տարեկան է: Զարմանալի չէ, որ հռոմեական ճարտարապետության գլուխգործողները անգամ ուրիշ մայրցամաքում էին հայտնվում: Չէ որ Հռոմի պես հզորագույն կայսրության պատմությում մի որոշ փուլում Միջերկրական ծովի պես հսկա ծովը դարձել էր ներքին ծով, քանի որ բոլոր ափերը հռոմեական էին…
Հեղինակ՝ Դավիթ Ֆիդանյան
https://www.facebook.com/photo.php?fbid=2506880972694495&set=a.501083209940958&type=3&theater

