Զորականում անչափահասին ծեծելու գործը դատարանում

Հրապարակող՝

Զորականում անչափահասին ծեծելու գործը դատարանում

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է փոխանցվել 2025 թվականի սեպտեմբերին Զորական բնակավայրում անչափահասին առևանգած և նրա նկատմամբ խուլիգանություն կատարած մեղադրյալների (որոնք նույնպես անչափահասներ են) գործը։ Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Հ.Ա.-ի, Մ.Բ.-ի, Տ.Ու.-ի, Լ.Ս.-ի և Հ.Գ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։

Նախաքննության ընթացքում դատարանը կիրառել է տարբեր խափանման միջոցներ։ Տ.Ու.-ի նկատմամբ կիրառվել է մեկամսյա կալանք, իսկ մյուս մեղադրյալների նկատմամբ՝ կարճաժամկետ կալանք կամ տնային կալանք։ Վերջիններիս խափանման միջոցները երկարաձգելու միջնորդությունները մերժվել են, և նրանց նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք։

Դատախազությունը վերաքննիչ բողոքներ է ներկայացրել որոշումների դեմ։ Հիշեցնենք, որ մեղադրյալները համարվում են անմեղ, քանի դեռ նրանց մեղավորությունը ապացուցված չէ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Ամենաթարմ