Մինսկում մահացել է ևս 1 ցուցարար

Ամենադիտվածներ

Meduza-ի հաղորդմամբ՝ Մինսկի զինվորական հոսպիտալում մահացել է 43-ամյա Գենադի Շուտովը, որն օգոստոսի 11-ին Բրեստում ցույցի ցրման ժամանակ գլխին հրազենային վնասվածք էր ստացել: Այս մաին հայտնել են Շուտովի հարազատները:

Զոհված ցուցարարի դուստրը նշել է, որ օգոստոսի 11-ին Բերստում տեղի ունեցած ցույցից հետո ընտանիքը երկու օր չի կարողացել գտնել Գենադի Շուտովին: Հետո հարազատները պարզել են, որ Շուտովին նախ տարել են Բրեստի հիվանդանոց, այնուհետև ուղղաթիռով տեղափոխել են Մինսկի զինվորական հոսպիտալ:

Բելառուսում ցույցերի ընթացքում զոհերի թիվը հասել է 3-ի:

Ամենաթարմ