Փարիզում ցույցերի պատճառով դեկտեմբերի մեկին ավելի քան 400 մարդ է ձերբակալվել:
Le Figaro-ի տվյալով՝ նրանց ընդհանուր թիվը հասնում է 412-ի:
Դեկտեմբերի 2-ի տվյալով՝ անազատության մեջ է մնում 387 մարդ: Հաղորդվում է նաև 133 տուժածի մասին:
«Դեղին բաճկոններ» շարժման ցույցը շաբաթ օրն ուղեկցվում էր զգալի անկարգություններով՝ Փարիզում բախումներով մեքենաների այրմամբ և այլն: