ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մայիսի վերջին կլինեն տարածաշրջանում և կայցելեն ոչ միայն Հայաստան և Ադրբեջան, այլև Արցախ:
Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Նա նաև նշեց, որ այժմ դիվանագիտական խողովակներով բանակցություններ են տարվում, որ հստակեցվեն համանախագահների տարածաշրջանային այցի օրակարգը։