Կրկին ակտիվացել են գործողությունները՝ կապված Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև բանակցություններ սկսելու հետ։
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, ՌԴ պատվիրակությունը ժամանել է Բելառուս՝ Ուկրաինայի հետ բանակցություններ անցկացնելու համար։ Նա նշել էր, որ նրանք պատրաստ են բանակցել Գոմելում, բայց Ուկրաինայից կրկին մերժում է հնչել, քանի որ բանակցությունների վայրը կրկին Բելառուսն է։
Ավելի վաղ Ռուսաստանից առաջարկում էին բանակցություններն անցկացնել Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, բայց Ուկրաինայից մերժում էին առաջարկը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ, եթե Բելառուսից չլինեին ակտիվ գործողություններ, կարելի էր խոսել Մինսկում, բայց այժմ իրենք ասում են, որ այլ քաղաքները կարող են լինել հանդիպման վայր, բայց ոչ Մինսկը։
Նա ասել է, որ ցանկացած այլ քաղաք, որտեղից հրթիռներ չեն թռչում Ուկրաինայի ուղղությամբ, իրենց հարմար է։

