fbpx
Հայաստան

ՄԻՊ-ի անդրադարձը կորոնավիրուսից մահացած անձանց անձնական տվյալների հրապարակման մասին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook-ի իր էջում գրառւմ է կատարել։ Արման Թաթոյանը անդրադարձել է կորոնավիրուսից մահացած անձանց անձնական տվյալների հրապարակմանը։

«Հաշվի առնելով լրագրողերի հարցումները՝ տեղեկացնում ենք, որ կորոնավիրուսից մահացած անձանց անձնական տվյալների հրապարակումը վկայում է մարդու անձնական տվյալների մշակման, այդ գործընթացի անվտանգության ապահովման պահանջների խախտման մասին»,- ասված է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսից մահացած քաղաքացիների անձնական տվյալները հայտնվել են Facebook սոցիալական ցանցում: Դրանք տեղադրված են «Զնդան» անունով էջում: Տվյալների ցանկը պարունակում է մահացած քաղաքացիների, անունները, ծննդյան տարեթվերը, հասցեները և թե որ հիվանդանոցում են բուժում ստացել:

https://www.facebook.com/Armenianombudsman/posts/1416985648488895

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ