ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook-ի իր էջում երեք անհերքելի փաստ է ներկայացրել, որոնք վկայում են Գեղարքունիքում Ադրբեջանի հանցավոր կրակոցների մասին․
- Ադրբեջանը մարտական գործողություններ է սկսել ՀՀ սահմանների վրա․ ունենք 3 զոհ
- Հայաստանը գործի կդնի իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը․ ԱԳՆ
«1. Հրաձգությունները հրահրում են ադրբեջանական զինված ուժերը, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում:
2. Ադրբեջանական կրակոցները ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ են, այդ թվում՝ գյուղերի ուղղությամբ:
3. ՀՀ զինված ուժերը պաշտպանում են մեր բնակիչների իրավունքները, կյանքն ու խաղաղությունը», – գրել է Թաթոյանը։
