fbpx
Իրավական
13:38 08/12/2018

ՄԻՊ-ը ոստիկանությունից պարզաբանումներ կպահանջի

ՄԻՊ-ը ոստիկանությունից պարզաբանումներ կպահանջի

Politik.am-ը գրում է.

ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից «News.am» լրատվամիջոցի գրասենյակ այցելելու, ոստիկանության՝ լրատվական գործակալության ղեկավարությանն ուղղված նամակների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը սկսել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ, տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։

ՀՀ ոստիկանությունից կպահանջվեն պարզաբանումներ՝ այդ թվում հիմք ընդունելով «News.am» լրատվական գործակալության հայտարարություններում նշված հանգամանքները:

Քննարկման ընթացակարգի այս փուլում ՄԻՊ-ն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ լրատվամիջոցների ու լրագրողների մասնագիտական աշխատանքի, նրանց գործունեությանը ցանկացած տեսակի միջամտության հետ կապված հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո են։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ