Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի առթիվ Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել։
«44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի ժողովրդի իրավունքների համար մեկ պաշտպանը Արցախի զինված ուժերն էին, հայկական զինված ուժերն էին: Դրանից այն կողմ մարդու իրավունքների ավելի արդյունավետ պաշտպանություն իրականացնող չի եղել: Մենք՝ որպես ՄԻՊ աշխատակազմ, բարձրաձայնել ենք ադրբեջանական հանցագործությունները, միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները, բայց բանակի նման շոշափելի պաշտպանություն մենք ի զորու չենք եղել իրականացնել՝ պայմանավորված նաև մեր իրավասություններով:
Արցախի պատերազմի ընթացքում քաղաքացիական բնակավայրերում համեմատաբար ավելի քիչ զոհեր են եղել, քան օրինակ աշխարհի տարբեր կետերում հակամարտությունների ժամանակ, միանշանակ բանակի շնորհիվ է: «Պաշտպանել են, այսօր էլ շարունակում են պաշտպանել մեր ժողովրդի իրավունքները: Հավերժ խոնարհում հայրենիքի համար նահատակված հերոսների անմար հիշատակի և նրանց ընտանիքների առաջ»,- ասել է Ստեփանյանը: