fbpx
Տնտեսություն

Միքայել Նահապետյանը՝ հարկային մանիպուլացիայի մասին

«ՔՈ» ՍԴԿ գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանն, ֆեյսբուքյան իր էջում գրառում էլ արել, որով անդրադարձել է հարկային նոր փոփոխություններին.

«Ասում են շահութահարկի դրույքաչափը սահմանում ենք 18%, շահաբաժնի (դիվիդենտի) հարկինը 5%, եկամտային հարկինը 23%: Հետևաբար մի կողմից շահութահարկ+դիվիդենտի հարկը 23% է, մյուս կողմից եկամտային հարկն է 23%, ուստի իմաստ չկա աշխատող թաքցնելու, բիզնեսը ստվերից դուրս կգա:

Հասկանանք քանի մանիպուլացիա կա այս պնդման մեջ.

1. Շահութահարկի ու դիվիդենտի հարկի հանրագումարը 23 տոկոս չէ, այլ` 22.1%, որովհետև հանրահաշվում կա բարդ տոկոս հասկացություն ու X-ից (շահույթից) 18 տոկոս հարկելուց հետո մնացող դիվիդենտը 5 տոկոսով հարկելը նույնը չի, ինչ շահույթը 18+5% հարկելը։ Հետևաբար զուտ բեռը ոչ թե 23, այլ 22.1% է:

2. Գրանցված աշխատողը գործատուի վրա ոչ միայն եկամտային հարկի մասով է բեռ (23%), այլև սոցիալական վճարի (2,5%), զինծառայողների սոցիալական ապահովության հիմնադրամի վճարի (1000 դրամ, որը մոտ 400.000 գրանցված աշխատողների դեպքում նվազագույնը 0,7%): Իսկ իրականության մեջ որևէ մեկը «կեղտոտ» աշխատավարձ չի պայմանավորվում, այլ` «մաքուր», ուստի աշխատողի համար վերջին երկուսը ևս որպես հարկային բեռ են ընկալվում, որից ուզում են խուսափել` տնօրինվող եկամտի ավելացման ակնկալիքով: Փաստացի գրանցված աշխատողի համար բեռը ոչ պակաս քան 26,1% է:

Հետևաբար երկընտրանքը ոչ թե գրանցել ու 23% եկամտային հարկ տալու և չգրանցել ու 23% շահութահարկ + դիվիդենտի հարկ վճարելու անօգուտ գործընթացի մասին է, այլ գրանցել ու 26.1% հարկ տալու և չգրանցել ու 22.1% տալու մասին է, որը, համաձայնեք, անօգուտ չէ»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ